Ուսանողը արբալետով կրակել է ընտանիքի վրա
Ճապոնիայի Տակարաձուկա քաղաքում (Հյոգո պրեֆեկտուրա) ոստիկանությունը 23-ամյա ուսանողին ձերբակալել է մորն ու տատիկին արբալետով սպանելու կասկածանքով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Քննիչների կարծիքով՝ սպանությունը կանխամտածված էր: Կասկածվում է Հինդեակի Նոձուն:
Հայտնի է, որ պատանու թիրախում են եղել նաեւ ազգականուհին եւ կրտսեր եղբայրը, որը վիրավորվել է:
Տուժողներին հոսպիտալացրել են, նրանց վիճակը կայուն է:
Տուժած ընտանիքի հարեւանները առավոտյան զանգահարել են ոստիկանություն եւ հայտնել՝ ինչպես է նետով գլխից վիրավորված կինը վազել փողոց եւ օգնություն կանչել, հայտնում է «Ֆուձի ԹՎ»-ն:
Նոձուին կալանավորել են հանցագործության վայրից ոչ հեռու: Նա իր մեղքն ընդունել է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...