Apple-ը խնդրում է վերադարձնել գողացված iPhone-ները
Օրերս համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երեւում է, թե ինչպես են ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ժամանակ մարդիկ Apple-ի եւ այլ ապրանքանիշների խանութներ կողոպտում։ Կուպերտինոյից ընկերությունն, իհարկե, իրավիճակն անուշադրության չի մատնել՝ նա կողոպտիչների գողացած սմարթֆոնների վրա դրանք վերադարձնելու խնդրանք է ուղարկել, հայտնում է Ferra-ն։
Սոցցանցերում հւրապարակել են գողացված iPhone-ների լուսանկարները, որոնց էկրանին երեւում է գրառում․ «Խնդրում ենք վերադարձրեք Apple-ին՝ Walnut Street-ում։ Սարքը անջատվել է, եւ դրան հետեւում են։ Իշխանության տեղական ներկայացուցիչները կծանուցվեն»։
Այսպիսով կողոպտիչները մնացել են ձեռնունայն։ Սարքերը հնարավոր չէ օգտագործել, բացի այդ՝ անբարեխիղճ քաղաքացիների գտնվելու վայրը կարելի է որոշել։
Հիշեցնենք, որ ցույցերն ԱՄՆ-ում սկսվել էին Մինեապոլիսում ոստիկանների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության հետեւանքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...