Վաշինգտոնում ցուցարարներն այրել են «նախագահական եկեղեցին»
ԱՄՆ-ում ցուցարարներն այրել են Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին, որը գտնվում է Վաշինգտոնում Սպիտակ տանից ոչ հեռու: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհը սկսվել է եկեղեցու նկուղում, հրշեջներն օպերատիվորեն կրակը չեզոքացրել են:
Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով՝ եկեղեցու շենքին լուրջ վնաս չի հասցվել:
Դրանից բացի, անհայտ անձը պոկել է եկեղեցու շենքի մոտ դրված ամերիկյան դրոշը եւ նետել ոչ հեռվում բոցկլտացող խարույկի մեջ: Միեւնույն ժամանակ մեկ այլ ցուցարար կրոնական հաստատության պատին գրաֆիտի է տեղադրել՝ «Սատանան փողոցի մյուս կողմում է» բառերով:
Սուրբ Հովհաննեսի եպիսկոպոսական եկեղեցին հայտնի է այն փաստով, որ ԱՄՆ բոլոր նախագահները 1815 թվականին այն կառուցելու պահից պետության ղեկավարի պոշտոնում գտնվելու ժամանակ գոնե մեկ անգամ այն հաճախել են:
Մինեապոլիսի ոստիկանության աշխատակիցները մայիսի 25-ին ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին: Ձերբակալելիս ոստիկանը ծնկով սեղմել էր տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել էր, որ շնչահեղձ է լինում, բայց իրավակարգի պահապանները դրան ուշադրություն չէին դարձրել: Արդյունքում տղամարդը մահացել էր վերակենդանացման բաժանմունքում: Սա ԱՄՆ-ում հարուցել էր զանգվածային ցույցեր եւ անկարգություններ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...