ԱՄՆ-ն տիեզերական հաջող թռիչք իրականացրեց, «բատուտն աշխատում է». Իլոն Մասկը` Ռոգոզինին
SpaceX ընկերությունը և ՆԱՍԱ-ն համատեղ ջանքերով տիեզերական հաջող թռիչք իրականացրին։ Աստղագնացներ Բոբ Բենկենի ու Դոգ Հյորլիի տիեզերանավն այսօր կցվելու է Միջազգային տիեզերական կայանին։
Վերջին գրեթե մեկ տասնամյակի ընթացքում ԱՄՆ-ի տարածքից ամերիկացի անձնակազմով տիեզերական թռիչք չէր իրականացվել։ Վերջին թռիչքը կատարվել էր 2011 թվականին։
Մայիսի 28-ին նախատեսված մեկնարկը հետաձգվել էր անբարենպաստ եղանակի պատճառով, և երկու օր անց Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon հրթիռն ուղեծիր դուրս բերեց Crew Dragon տիեզերանավը։ Հրթիռի առաջին աստիճանը բարեհաջող անջատվել է նավից ու վերադարձել երկիր։ Ատլանտյան օվկիանոսում այն իջեցվել է լողացող տախտակամածի վրա։
Տիեզերանավի արձակումից հետո մամուլի համատեղ ասուլիս են տվել ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենստայնը և SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Պատասխանելով ռուսաստանցի գործընկերների արձագանքների մասին հարցին` Իլոն Մասկը ծիծաղելով ասել է, թե «բատուտն աշխատում է»։
2014 թվականին, երբ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի հանդեպ, «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը Թվիթերի իր էջում գրել էր, թե ի պատասխան կարող են արգելել ամերիկացի տիեզերագնացների թռիչքները «Սոյուզ» տիեզերանավերով և խորհուրդ էր տվել Միջազգային տիեզերական կայան հասնելու համար բատուտ (ցատկահարթակ) օգտագործել։
2011 թվականից ամերիկացի տիեզերագնացները համատեղ անձնակազմերով Բայկանուրից թռչում էին «Սոյուզ» տիեզերանավերով։ SpaceX ընկերության տեխնոլոգիաներով իրականացված թռիչքի հաջողությունը նաև կնշանակի հրաժեշտ «Սոյուզ»-ին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...