ԱՄՆ նախագահի գնահատմամբ` G-7-ը «հնացած է»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է աշխարհի զարգացած յոթ երկրների (G-20) գագաթնաժողովը։ Հունիսի վերջերի փոխարեն այն կանցկացվի տարվա ընթացքում՝ հավանաբար սեպտեմբերին։
Թրամփն աշխարհի զարգացած յոթ երկրների առաջնորդներին մտադիր էր ընդունել Մերիլենդ նահանգում գտնվող Քեմփ Դեյվիդ ամառանոցում, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համավարակի պատճառով հրաժարվել է մեկնել ԱՄՆ, հարցականի տակ էր նաև Կանադայի վարչապետի մասնակցությունը։
Սակայն Թրամփը, հայտարարելով գագաթնաժողովի հետաձգման մասին, որպես պատճառ կորոնավիրուսը չի նշել։ Նա ասել է, որ G-7-ը ներկայիս կազմով իրենից ներկայացնում է երկրների շատ հնացած խումբ, որն «ամբողջական չի ներկայացնում այն, ինչ կատարվում է աշխարհում»։
Աշխարհի տնտեսապես ամենազարգացած 7 երկրների կազմում են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Կանադան և Իտալիան։ Թրամփի կարծիքով` այս երկրներից բացի, գագաթնաժողովին պետք է միանան նաև Ռուսաստանը, Ավստրալիան, Հարավային Կորեան և Հնդկաստանը։ Թրամփը Չինաստանը չի նշել, որի հետ Վաշինգտոնը լարված հարաբերություններ ունի։
Թրամփը հրաժարվել է G-7-ի գագաթնաժողովը հեռավար անցկացնելու գաղափարից, չնայած կորոնավիրուսի համավարակի պայմաններում միջազգային մի շարք համաժողովներ, այդ թվում` G-20-ի գագաթնաժողովը հեռավար են անցկացվել։


















































Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա
Մերձավոր Արևելքում ԱՄՆ մի շարք դեսպանատներ ժամանակավորապես փակվել են
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...