Պաշտոնական․ Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է «Փյունիկից»։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ լրացել է ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը։
Արթուր Միրանյանը «Փյունիկ» էր վերադարձել 2018թ. փետրվարին և վերադարձից հետո անցկացրած 34 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ «Փյունիկի» մարզաշապիկով Միրանյանն անցկացրել է 46 խաղ և դարձել 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
«Փյունիկում» հանդես գալու ժամանակահատվածում Միրանյանը նորամուտը նշեց նաև Հայաստանի Ազգային հավաքականում։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Արթուր Միրանյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։
Ավելի վաղ Արթուր Միրանյանը Instagram-ի իր էջում հայտնել էր, որ լքել է երևանյան ակումբը։ «Ինձ համար լավ ժամանակ էր։ Շնորհակալ եմ «Փյունիկին» ամեն ինչի համար։ Հետագայում մաղթում եմ հաջողություն «Փյունիկին»»,-գրել է Միրանյանը։


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում