Մերկելը մերժել է ԱՄՆ-ում G7 գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի հրավերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է G7 գագաթնաժողովին մասնակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերից, որը նա ցանկանում է անցկացնել Սպիտակ տանը, հայտնում է Politico պարբերականը:
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին, Մերկելը «չի կարող համաձայնել անձնական մասնակցությանը» «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին եւ Վաշինգտոն մեկնելուն՝ «հաշվի առնելով համավարակի հետ կապված ընդհանուր իրավիճակը»: Կանցլերը, «իհարկե, կշարունակի հետեւել համավարակի զարգացմանը»,- շեշտել է Զայբերտը:
Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, հաղորդվել էր, որ, ԱՄՆ նախագահի կարծիքով, G7-ի գագաթնաժողովի՝ ոչ վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, այլ Սպիտակ տանն անցկացումն ԱՄՆ-ի՝ սովորական կյանքի վերադառնալու նշան կլինի:
Ի սկզբանե սպասվում էր, որ 46-րդ գագաթնաժողովը տեղի կունենա ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդում գտնվող նստավայրում հունիսի 10-ից 12-ը, գրում է DW-ն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...