Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում
Ռուսաստանում կորոնավիրուսի պիկն արդեն անցել է, իրավիճակը համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների թեկնածու, ինֆեկցիոնիստ Նիկոլայ Մալիշևը:
«Այո, մենք անցանք պիկը, բայց իրականում պիկ չկար»,-ասել է Մալիշևը:
Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատել են նախատեսվածից շուտ, հիվանդների համար ստեղծել են մահճակալներ, որպեսզի հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներ չլինեն:
Նրա խոսքով՝ ներկայում Ռուսաստանում կորոնավիրուսի իրավիճակը արդեն համեմատաբար հանգիստ է, կա ինֆեկցիոն մահճակալնների զգալի ֆոնդ: «Մենք պատվով դուրս եկանք այդ վիճակից»,-ասել է Մալիշևը:
Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 387 հազար 623 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 4 հազար 374-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...