Ձերբակալել են Պուտինի հետ խոսել ցանկացող բժշկին
Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են մի բժշկի, ով ցանկացել է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կորոնավիրուսի մասին։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։
Ըստ ՌԴ նախագահի անվտանգության ծառայության կողմից հրապարակած տեղեկությունների, տղամարդը եղել է 43 տարեկան, եղել է որոշակի հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Նրան ձերբակալել են Կարմիր հրապարակում։ Պարզվել է, որ բժիշկը աշխատել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, բավական ծանր է տարել այն, որ առկա է սանիտարական դիմակների եւ ձեռնոցների դեֆիցիտ պանդեմիայի այս բավական սուր փուլում։ Հարազատները հայտնել են, որ իրենք էլ նկատել են, որ տղամարդու մոտ կան խուճապային տրամադրություններ եւ վախեր, ու վերջինս ունի մասնագիտական բուժօգնության կարիք, սակայն առանց նրա համաձայնության հնարավոր չէ անել այնպես, որ վերջինս այդ օգնությունը ստանա։ Տղամարդուն նույնիսկ հեռացրել են աշխատանքից, այդ հոգեկան անհավասարակշիռ վիճակի պատճառով, ինչից հետո էլ նա որոշել է, որ պետք է հանդիպի Պուտինի հետ եւ քննարկի կորոնավիրուսային իրադրությունը։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...