Իգուասու ջրվեժները սկսում են վերականգնվել ուժեղագույն երաշտից հետո
Իգուասու ջրվեժների ջրի մակարդակը սկսում է վերականգնվել վերջին տարիների ուժեղագույն երաշտից հետո: Այս մասին հայտնել է Արգենտինայում արգելոցի կառավարիչ Սերխիո Ակոստան:
Վերջերս տեղացած անձրեւները մեծացրել են հոսքերը: Օդերեւութաբանները հունիսի սկզբին խոստանում են տեղումների նոր չափաքանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով արգելոցի կառավարչին:
Մասնագետները ջրվեժների ջրի անհետացումը գրանցում են 10-ից մինչեւ 15 տարվա ժամանակահատվածում: Նախորդ ռեկորդները սահմանվել են 2006, 1989 եւ 1978 թվականներին: Նույն ժամանակ պատահում են նաեւ ջրհեղեներ՝ գրեթե յուրաքանչյուր 10-12 տարին մեկ:
Արգենտինայի եւ Բրազիլիայի սահմանին գտնվող ջրվեժներն ապրիլի սկզբին գրեթե առանց ջրի էին մնացել: Տեղումներ չլինելը եւ բրազիլական կողմում գտնվող Իգուասու գետի ամբարտակների ջրարգելակների փակումը հանգեցրել էին հռչակավոր ջրվեժների ցամաքելուն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...