Ռուսաստանում բժիշկների գրեթե 80 տոկոսը չի վստահում կորոնավիրուսից մահվան դեպքերի պաշտոնական վիճակագրությանը
Ռուսաստանցի բժիշկների գրեթե 80 տոկոսը չի վստահում երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացության պաշտոնական վիճակագրությանը, փաստում են RNC Pharma-ի և "Доктор на работе"-ի անցկացրած սոցհարցումների արդյունքները:
Բժիշկների 61 տոկոսը հայտարարել է, որ կասկածում է կորոնավիրուսի հետևանքով մահացության վերաբերյալ պաշտոնական թվերին, ևս 17 տոկոսը հաստատել է վիճակագրական և ախտորոշման մանիպուլյացիաները:
Բժիշկների 8 տոկոսն էլ կարծում է, որ առայժմ թվերը թաքցնելու կարիք չկա, իսկ երբ զոհերի թիվը սկսի աճել, այն ժամանակ իշխանությունները կդիմեն կեղծիքների։
Կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում երրորդ երկիր Ռուսաստանում համաճարակի զոհերի թվի շուրջ կասկածներն օր-օրի խորանում են, մասնագետները պնդում են, որ ռուսաստանյան իշխանությունները թաքցնում են զոհերի իրական վիճակագրությունը:
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում նոր վարակակիրների թիվն ավելացել է 8 հազար 371-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 379 հազար 51-ի, կորոնավիրուսի հետևանքով զոհվել է ևս 175 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 4 հազար 142 է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...