Բեյլը «Ռեալից» հեռանալու ցանկություն չունի
Ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, կարիերան Մադրիդում կշարունակի:
Marca-ի փոխանցմամբ, ակումբը 30-ամյա խաղացողի շուրջ ոչ մի առաջարկ չի ստացել: Նախկինում հաղորդվում էր, որ «Նյուքասլն» է առաջարկ պատրաստում, սակայն առայժմ անգլիական ակումբը չի կապվել ոչ «Ռեալի», ոչ էլ Բեյլի հետ:
Անգլիական թիմի առաջարկ չանելը կապվում է նաև այն փաստի հետ, որ թիմում զարգացման ծրագիրն ամբողջականացված չէ: Իսկ «Ռեալում» մեծ հույս ունեն, որ Բեյլը կվերադառնա նախկին մակարդակին: Դադարեցված առաջնության վերջին 3 տուրում Բեյլը չի խաղացել ոչ մի րոպե: Եվ սա այն դեպքում, որ վնասվածքից նոր ապաքինված Դիասը 2 խաղում անընդմեջ խաղադաշտ դուրս եկավ; Այս առաջնությունում Զիդանը բազմիցս ցույց է տվել, որ հույս չի կապում ուելսցու հետ:
Այս պահին Բեյլը խնդիրներ չունի. անցկացրել է 14 մարզում և գտնվում է օպտիմալ մարզավիճակում: Ակումբում հույս ունեն, որ Զիդանը վերջինիս կվերադարձնի մեկնարկային կազմ:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում