Սերգեյ Սոբյանինը հայտարարել է Մոսկվայում կարանտինի մեղմացման մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է կարանտինի մեղմացման մասին: Հունիսի 1-ից առաջարկվում է վերսկսել ոչ պարենայի արտադրանքի խանութների, ինչպես նաեւ կենցաղային ծառայությունների ձեռնարկությունների աշխատանքը, հաղորդում է «Meduza»-ն:
Սոբյանինը նաեւ հայտնել է, որ ծրագրվում է թույլատրել քաղաքացիների զբոսանքը՝ «գրաֆիկով», «որպեսզի ամեն ինչ միանգամից չլինի», եւ որ «չլիեն մայիսմեկյան ցույցեր»:
Բացի այդ, հունիսի 1-ից սկսվում է հիվանդանոցների փուլային անցումը պլանային օգնության ցուցաբերմանը: Այս մասին Սոբյանինը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունցի հետո:
Սոբյանինը նշել է, որ մայիսի 12-ից քաղաքում վերսկսվել են հազարավոր շինհրապարակների աշխատանքները: Միեւնույն ժամանակ տրանսպորտում սահմանվել է ձեռնոցադիմակային ռեժիմ:
Անցած երկու շաբաթվա ընթացքում, Մոսկվայի քաղաքապետի հաղորդմամբ, հոսպիտալացումների եւ վարակվածների թիվը զգալիորեն նվազել է:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքային ծառայության ղեկավար Ելենա Անդրեեւան հայտնել է, որ քաղաքը պատրաստ է սահմանափակումների թուլացման առաջին եւ նույնիսկ երկրորդ փուլին:
Վերջին մեկ օրում Մոսվկայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2140 նոր դեպք, պանդեմիայի սկզբից՝ 171 433 դեպք: Մոսկվայում վիրուսի տարածման սկզբից մահացել է 2183 մարդ, ապաքինվել 67 458-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...