ԱՄՆ-ը իրավունք չունի միջամտել անկախ պետությունների միջեւ օրինական գործարքներին
Միացյալ Նահանգները իրավունք չունի միջամտել անկախ պետությունների միջեւ օրինական գործարքներին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հայտնում է Mehr-ը։
«Ամերիկացիները փորձում են միջամտել երկու բարեկամական երկրների միջեւ նավթի առեւտրին, թեեւ դա նրանց հետ ոչ մի առնչություն չունի»,- կառավարության նիստում իր ելույթում հայտարարել է Ռոհանին՝ նկատի ունենալով իրանական հինգ տանկերներից երեքի ժամանումը Վենեսուելա։
Նրա խոսքերով՝ իրանական պաշտոնատար անձանց եւ մարմինների միասնականությունը ազգային շահերի բանալին է։ «Եթե չլիներ միասնականություն կառավարության, այլ ստորաբաժանումների եւ զինված ուժերի միջեւ, ամերիկացիները կկարողանային հաջողել իրենց ագրեսիայում»,- ասել է նա՝ խոսելով 2019թ․ հուլիսին «Ադրիանա Դարյա» տանկերի անօրինական գրավման մասին։
ԱՄՆ-ը քննադատել է մատակարարումները, քանի որ ՕՊԵԿ-ի երկու երկրներն էլ գտնվում են պատժամիջոցների ներքո։ Ավելի վաղ, այս ամիս, ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է պատասխան միջոցների հարցը, ինչը դրդել է Իրանի կառավարությանը հետ պահել Վաշինգտոնին ռազմական գործողություններ սկսելուց։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...