Boeing-ը 2.5 հազար աշխատակցի կուղարկի չվճարվող արձակուրդի
Ամերիկյան Boeing ավիաշինարարական ընկերությունը կամավոր չվճարվող արձակուրդի կուղարկի մոտ 2.5 հազար աշխատակցի, հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արհմիության ներկայացուցիչներին:
«Այս շաբաթ Boeing-ը կհայտարարի ավելի լայն կրճատումների առաջին փուլում 2.5 հազար աշխատակցի ժամանակավոր հեռացման մասին, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի պատճառով գլոբալ ավիափոխադրումների փլուզմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ արհմիության ներկայացուցիչների՝ հեռացումների առաջին ալիքի մասին կարող է հայտաարվել արդեն մայիսի 29-ին, եւ դա տարածվում է նաեւ Սիեթլում ընկերության մասնաճյուղի վրա: Ակնկալվում է, որ Boeing-ը կկրճատի նաեւ աշխատատեղերի քանակը կենտրոնական գրասենյակներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այս տարի Boeing-ը նախատեսում է 160 հազար մարդով կրճատել աշխատողների ընդհանուր թվի 10 տոկոսը օդանավերի կրճատման ֆոնին: Ավիաընկերությունները նոր ինքնաթիռներ չեն գնում ուղեւորահոսքի անկման պատճառով, ապրիլին ընկերությունն ինքնաթիռների մատակարարման որեւէ պատվեր չի ստացել:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...