Իռլանդիայի վարչապետը կարանտինային միջոցառումներ է մտցրել եւ ընկերների հետ բացօթյա խնջույքի մեկնել
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադքարը ընկերների հետ բացօթյա խնջույքի է մեկնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ՝ դրանով խախտելով իր իսկ մտցրած սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները: Երկրի լրատվամիջոցները եւ բնակչությունը խստորեն դատապարտել են նման գործողությունը, հայտնում է New York Post-ը:
Լրագրողները Վարադքարին լուսանկարել են մայրաքաղաքի այգիներից մեկում, երբ նա արեւահարվում էր առանց մարզաշապիկի:
Պետության ղեկավարն այգի է ուղեւորվել ընդամենը մեկ օր հետո այն բանից, երբ իշխանությունները քաղաքացիներին խնդրել են խուսափել բացօթյա խնջույքներից եւ ընդհանրապես առանց անհրաժեշտության փողոց դուրս գալուց:
Երկրի առաջնորդի նման պահվածքը առաջացրել է տեղացիների դատապարտման ալիք: Համացանցում նրանցից շատերը վարչապետին կոչ են արել անհապաղ հրաժարական ներկայացնել:
Վարչապետի մամուլի քարտուղարը, փորձելով արդարացնել Վարադքարի գործողությունները, հայտարարել է, որ պետության ղեկավարը ոչ մի նորմ չի խախտել, քանի որ իր գտնվելու մշտական վայրից եղել է 3 մղոնի սահմաններում եւ չի հավաքվել 4 մարդուց ավելի խմբով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...