Դրոնները կհետեւեն հրաբուխների «վարքագծին»
Դժվարամատչելիության եւ ժայթքման բարձր ռիսկի պատճառով ակտիվ հրաբուխների պատկերներ ստանալը մինչ այժմ մեծ խնդիր էր: Գերմանիայի Երկրաբանական հետազոտությունների կենտրոնի գիտնականները ներկայացրել են Գվատեմալայի Սանտա Մարիա հրաբխի վրայով օպտիկական եւ ջերմային սարքերով մի շարք թռիչքների արդյունքները: Դրոնները օգտագործվել են լավայի գմբեթը՝ լավայի մածուցիկ խցանը դիտելու համար: Հետազոտողները կարողացել են տեսնել, որ լավայի գմբեթը ցուցաբերում է տարբեր շարժումներ`կախված ժամանակից՝ գմբեթի դանդաղ ընդլայնում ու աճ եւ մածուցիկ լավայի արագ արտահոսք, հայտնում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն:
Այն բանից հետո, երբ գիտնականներն անօդաչուն հագեցրել են տեսախցիկներով, դրանք տարբեր ընդմիջումներով թռել են խառնարանի վրայով՝ չափելով լավայի հոսքի եւ լավայի գմբեթի շարժումները: Համեմատելով տվյալները՝ երկրաբանները կարողացել են որոշել հոսքի արագությունը, շարժման բնույթը եւ հրաբխի մակերեւույթի ջերմաստիճանը: Այս չափորոշիչները կարեւոր են հրաբուխների վտանգները կանխատեսելու համար: Հետազոտողներին հաջողվել է այս տվյալներից եզրակացություն անել նաեւ լավայի հոսունունակության մասին։
Հետազոտության մեջ օգտագործված երկու տեսախցիկները արել են բարձրորակ լուսանկարներ, մի կողմից եւ ջերմատեսային կադրեր՝ մյուս կողմից: Օգտագործելով համակարգչային հատուկ ալգորիթմ՝ գիտնականները այդ պատկերներից կարողացել են ստեղծել ամբողջական եւ մանրամասն 3D մոդելներ: Նրանք ստացել են հրաբխի եռաչափ տեղագրական եւ ջերմաստիճանային մոդելը:
Դրոնների թռիչքները զգալիորեն նվազեցնում են հրաբխագետների համար ռիսկը, քանի որ տեսախցիկները կարող են ուղարկվել ամենավտանգավոր վայրերը՝ առանց գիտնականների մոտենալու անհրաժեշտության: Այժմ հիմնական խնդիրը մոդելների մշակումն ու հաշվարկն է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...