«Գազպրոմ»-ում մեկնաբանել են գազի գնի շուրջ Վրաստանի հետ պայմանավորվածությունը
Վրաստանի համար ռուսական գազի գինը կլինի նույնը, ինչ եղել է տարեկան պայմանագրային ծավալի 100% ընտրության դեպքում, այժմ ընտրության պարտավորությունները հաստատապես ամրագրված են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ հղում անելով «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությանը:
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է, որ երկրի ղեկավարությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել է ներմուծվող գազի գինը մոտ 15%-ով իջեցնելու մասին:
2019-ի մարտին Վրաստանը եւ «Գազպրոմ էքսպորտ»-ը ստորագրել էին նոր պայմանագիր՝ վրացական տարածքով ռուսական գազի Հայաստան փոխադրման վերաբերյալ, որը պետք է գործեր մինչեւ 2020 թվականի վերջը: Այն ժամանակ Տուրնավան հայտարարել էր, որ համաձայնագիրը պարունակում է բարելավված առեւտրային պայմաններ՝ տրանզիտային վճարը ավելացել է, իսկ ռուսական գազի գինը իջեցվել է: Վրացական կողմը նաեւ հայտնել էր, որ պայմանավորվել է «Գազպրոմի» հետ փոքր քանակությամբ գազ գնելու վերաբերյալ: Այս մատակարարումների ծավալներն ու գները չեն բացահայտվել:
Վրաստան գազի հիմնական մատակարարը Ադրբեջանն է: Մինչեւ 2017 թվականի հունվար Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տրանզիտի համար ստանում էր բաց թողնված հումքի ընդհանուր ծավալի 10%-ը: 2017-ին Հայաստան գազի տրանզիտի համար վճարվում էր ըստ խառը համակարգի` մասամբ փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018-ին վճարվել է միայն դրամական միջոցներով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...