Պենտագոն. Ռուսաստանը ռազմական օդանավեր է ուղարկել Լիբիա
ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը վերջերս Լիբիա է ուղարկել ռազմական օդանավեր` աջակցելու վարձկաններին, որոնք գեներալ Խալիֆ Հաֆթարի հետ մարտնչում են երկրի` միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ:
Պենտագոնը նաև այս հայտարարությունը հավաստող լուսանկարներ է հրապարակել: «Ռուսաստանը տևական ժամանակ թաքցնում էր իր ներգրավվածությունը այս հակամարտությանը, հիմա արդեն ի ցույց է դնում այդ փաստը»,- հայտարարել է ամերիկացի հրամանատար Սթիվեն Տաունսենդը:
Ռուսական կողմն այս հայտարարությունը դեռ չի մեկնաբանել:
Աֆրիկյան այդ երկրում 2011 թվականից՝ առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից ի վեր, երկիշխանություն է: ՄԱԿ-ի աջակցությունը վայելող կառավարությանը զուգահեռ արևելյան շրջաններում ստվերային վարչակարգ է հաստատվել՝ գեներալ Խալիֆ Հաֆթարի առաջնորդությամբ:
Ավելի վաղ Թուրքիան զորք էր ուղարկել Լիբիա` խաղաղություն հաստատելու համար: Այս հակամարտությունում, ինչպես և Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր ճամբարների են սատարում. Մոսկվան աջակցում է ապստամբ գեներալին, Անկարան` կառավարական ուժերին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...