Բացահայտվել է Քեյթ Միդլթոնի կրած երեք մատանիների «գաղտնի» նշանակությունը
Բրիտանական Daily Express պարբերականն անդրադարձել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի թանկարժեք զարդերին՝ բացահայտելով դրանց գաղտնի նշանակությունը։
Դքսուհու կրած մատանիների մասին նյութում ոսկերիչ Ջոշուա Ջեյմսը նշում է, որ Միդլթոնը մատնեմատին միանգամից երեք մատանի է կրում, սակայն դրանք հատուկ հերթականությամբ է «դասավորում»։ Այսպիսով՝ ըստ ավանդույթի՝ դքսուհին առաջինը պետք է ամուսնական մատանին կրի, որն ամենամոտն է գտնվում սրտին։ Երկրորդը նա նշանադրության, իսկ երրորդը՝ անվերջության խորհուրդը կրող մատանին է կրում։
Նշվում է, որ մոտ 300 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ շափյուղա և ադամանդապատ մատանին Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Քեյթին իրենց նշանադրության օրն է նվիրել։ Հայտնի է, որ այն նախկինում նրա մորը՝ արքայադուստր Դիանային է պատկանել։
Մյուս ոսկյա մատանին դքսուհին իր հարսանիքի օրն է նվեր ստացել․ նշվում է, որ Ուիլյամը մատանին թագուհի Էլիզաբեթ 2-րդից է ստացել։ Դքսուհու մատնեմատը զարդարող վերջին մատանին արքայազնը կնոջն իրենց առաջնեկի՝ Ջորջի ծննդյան առիթով է նվիրել։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից