Մեծ Բրիտանիայում համավարակը մեծացրել է քաղաքից դուրս գտնվող տների պահանջարկը
COVID-19-ի համավարակը բրիտանացիներին դրդել է տներձեռք բերել քաղաքից դուրս: Անշարժ գույքի գործակալությունները մայիսի 13-ից կարանտինի թուլացումից հետո նման հայտերի աճ են գրանցել: Ըստ Rightmove առցանց անշարժ գույքի ագրեգատորի՝ կայքի այցելությունների քանակը վերադառնում է նախակարանտինային մակարդակի՝ օրական 5.2 միլիոն օգտատեր: Իսկ առցանց դիմումների քանակը 8-10 տոկոսով արդեն գերազանցում է փետրվարի սկզբին շաբաթական զանգերի քանակը:
«700 հաճախորդից շատերը, ովքեր նախատեսում են տուն գնել առաջիկա ամիսներին, մտադիր են տեղափոխվել ավելի ընդարձակ տներ կամ արվարձաններ»,- «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Savills-ի ներկայացուցիչներին:
Ըստ մասնագետների՝ երիտասարդ զույգերն այժմ եւս փորձում են տուն գնել իրենց համար: Հատկապես պահանջարկ ունեն բնակելի տարածքներն Ուանդսվորթում, Բաթերսիում եւ Իլինինգթոնում: Միեւնույն ժամանակ, Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն շտապում արագ պայմանագրեր կնքել: Շատերը սպասում են ավելի ցածր գների շուկայում: Փորձագետներն այս հարցում զգույշ են. ըստ նրանց գնահատականների՝ բնակարանների գների էական նվազման, նույնիսկ կարանտինից հետո, սպասել չարժե: Իսկ ահա արժեքի 5-10 տոկոս կարճաժամկետ կրճատումը միանգամայն հավանական է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...