ԱՀԿ-ն կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի փորձարկումները՝ որպես Covid-19-ի դեմ հավանական դեղամիջոց
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կասեցրել է հիդրօքսիքլորոքինի և քլորոքինի կլինիկական փորձարկումները՝ որպես Covid-19-ի բուժման հավանական դեղամիջոց՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հիդրօքսիքլորոքինի օգտագործումը ոչ միայն անարդյունավետ է, այլև կարող է մեծացնել հիվանդի մահվան հավանականությունը:
Աշխարհի 671 հիվանդանոցներից 96 հազար հիվանդի տվյալների վերլուծություն կատարելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ քլորոքինը և դրա ածանցյալ` հիդրօքսիքլորոքինը պոտենցիալ վտանգավոր են, քանի որ դրանք կարող են բարդություններ առաջացնել սրտանոթային համակարգի հետ կապված: Առիթմիաների առաջացման հավանականությունը զգալիորեն բարձր է եղել այն մարդկանց մոտ, որոնք ընդունել են մալարիայի դեմ այդ դեղամիջոցը:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ որպես կանխարգելիչ միջոց է ընդունում հիդրօքսիքլորոքինը, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարություններին, որ չկա համոզիչ ապացույց դեղամիջոցի արդյունավետության վերաբերյալ` կորոնավիրուսի դեմ պայքարում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...