Իսպանիայում հաղորդիչները կվերահսկեն լողափերում հանգստացողների թիվը
Իսպանիայի իշխանությունները կարող են մինչեւ չորս ժամ սահմանափակել լողափերում հանգստացողների ժամանակը: Այս քայլը կկրճատի ծովի մոտ միաժամանակ գտնվող քաղաքացիների թիվը եւ կնվազեցնի կորոնավիրուսով վարակման հավանականությունը:
Հանգստացողների թվին հետեւել կօգնեն հատուկ հաղորդիչները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Sun-ը: Դրանք կտեղադրվեն լապտերասյուների վրա եւ կկարողանան ֆիքսել ծովին մոտեցող քաղաքացիներին:
Սմարթֆոնում հատուկ հավելվածի միջոցով սարքը նաեւ կտեղեկացնի, թե որ լողափերն են ամենաշատը ծանրաբեռնված, որպեսզի հանգստացողները կարողանան արագորեն փոխել պլանները եւ հետո գնալ լողալու:
Առաջին հաղորդիչները կտեղադրվեն Ֆուենհիրոլա առողջարանային քաղաքում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...