Թուրքիայի իշխանությունները արգելել են բնակիչներին տնից դուրս գալ Ուրազ բայրամ տոնի ժամանակ
Թուրքիայի քաղաքացիները կատարում են իշխանությունների պահանջը փողոց դուրս գալու արգելքի մասին Ուրազ-բայրամ տոնի ժամանակ, թուրքական քաղաքների փողոցները գրեթե դատարկ են, այդ մասին վկայում են վիդեոկադրերը, որոնք նկարել եւ տարածում են երկրում տեղական հեռուսատալիքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Թուրքիայում անցկացվում է մահմեդական գլխավոր տոներից մեկը՝ Ուրազ բայրամը, քառօրյա պարետային ժամի պայմաններում մայիսի 23-26-ը կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումները կարող են չեղարկվել տոնական օրերին, եւ քաղաքացիների համար «կլինի կրկնակի տոն»։ Սակայն որոշում կայացվեց քառօրյա պարետային ժամ հայտարարելու շուրջ։
Փակ են բոլոր խանութները, այդ թվում՝ մթերային․ կազմակերպված է հացաբուլկեղենի առաքում տներում։ Չեղարկված են Թուրքիայի մզկիթներում տոնական նամազները։ Տոնական առաջին օրը ծառայողական պարտքը կատարելու ժամանակ զոհված զինվորների եւ ոստիկանների հարազատներին եւ մտերիմներին թույլատրվում է այցելել գերեզմաններ, սակայն միայն տեղական վարչակազմի կողմից տրամադրված մեքենաներով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...