Նուդիստների հարսանիքին 40 մերկ մարդ է մասնակցել (լուսանկար)
Անգլիական Դորսեթ նահանգի Փուլ քաղաքում նուդիստների հարսանիքին մասնակցել են 40 մերկ հյուրեր: Այդ մասին հայտնում է The Mirror-ը: 59-ամյա Նայջել Սեյմուրը և 30-ամյա բուժքույր Ռեյչելը բրիտանական նուդիստական ակումբի անդամներ են: Նրանք հանդիպել են 2017 թվականին՝ հունական կղզում, սեղանի թենիսի խաղի ժամանակ: Վեց ամիս անց Նայջելը Ռեյչելին ամուսնության առաջարկություն է արել 400 մերկ անծանոթ մարդկանց ներկայությամբ, նուդիստական ակումբային միջոցառման ժամանակ: 2019 թվականի հունիսին զույգը հարսանեկան արարողություն է կազմակերպել, որի բոլոր մասնակիցները մերկ էին: «Մեր մերկ հարսանիքը հիանալի գաղափար էր: Ես ստիպված չէի հազար ֆունտ ծախսել հարսանեկան զգեստի վրա», - ասել է Ռեյչելը:
Այժմ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ներդրված խիստ մեկուսացման ռեժիմի պատճառով զույգը ստիպված է հրաժարվել նուդիստական ավելի մեծածավալ միջոցառումներին մասնակցելուց․ «Մենք իսկապես ուզում ենք գնալ մերկ լողալու: Մենք սիրում ենք մեր մերկությունը: Կարևոր չէ, թե ինչպիսին ենք, ինչ քաշ ու մաշկի գույն ունենք։ Բոլորը հավասար են, երբ մերկ են, և ոչ ոք քեզ չի դատում», - բացատրել է Նայջելը:



















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...