«Աշխատատեղերն անհրաժեշտ են նախևառաջ Ռուսաստանի քաղաքացիներին»․ Ժիրինովսկու կոչը
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է սահմանափակել կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը լքած աշխատանքային ներգաղթյալների վերադարձը երկիր, քանի որ ճգնաժամից հետո աշխատատեղերն անհրաժեշտ կլինեն «նախևառաջ Ռուսաստանի քաղաքացիներին», գրում է ria.ru-ն։
«Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանից շատ աշխատանքային ներգաղթյալներ են հեռացել։ Հեռանկարում պետք է սահմանափակել նրանց վերադարձը Ռուսաստան։ Մենք հիմա էլ կարող ենք ավելի շատ գործազուրկներ ունենալ, և աշխատատեղերը պետք են առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիներին»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram-ալիքում։
ՌԼԴԿ առաջնորդն առաջարկել է Միջին Ասիային օգնել մրգերի, բանջարեղենի, հատապտուղների և այլ ապրանքների մեծ պատվերներով, որոնք այդ երկրներում ավելի լավ են աճում կամ արտադրվում, որպեսզի այդ երկրների քաղաքացիներն «իրենց հայրենիքում» աշխատելու հնարավորություն ունենան։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...