«Տվե՛ք ինձ ՌԴ նախագահի պաշտոնը, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց». Ժիրինովսկի
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին պատրաստ է իր վրա փորձարկել կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը՝ միայն 2024 թվականին ՌԴ նախագահ դառնալու պայմանով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Քաղաքական գործիչն առաջարկել է որքան հնարավոր է շուտ սկսել պատվաստանյութի փորձարկումը և դրանում ներգրավվել ազատազրկված անձանց: Նման կամավորներ լինելու դեպքում Ժիրինովսկին առաջարկում է նրանց ծառայությունների դիմաց կրճատել ազատազրկման ժամկետը: Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը պատրաստակամություն է հայտնել փորձարկել պատվաստանյութն իր վրա:
«Խնդրեմ, խնդիր չկա: Բայց ինչո՞ւ եք դուք դա ինձ առաջարկում, եթե կան մարդիկ, որոնք մոտիվացիա կարող են ունենալ դրա համար. պետք է կրճատել նրանց ազատազրկման ժամկետը: Խնդրեմ, տվե՛ք ինձ նախագահի պաշտոնը 2024 թվականին, և ես պատրաստ եմ` թող ամեն տարի իմ վրա փորձարկեն ցանկացած դեղամիջոց»,-հայտարարել է Ժիրինովսկին:
«Մարդիկ նման ռիսկի դիմելու իմաստ ունեն՝ նրանք չեն ցանկանում նստել բանտում, իսկ ես 30 տարի է՝ նստած եմ պետական իշխանության բարձրագույն մարմնում և 6 անգամ նախագահի թեկնածու եմ եղել և 2024 թվականին կրկին կլինեմ»,-եզրափակել է իր խոսքը Ժիրինովսկին:


















































Ժիրինովսկի. «Միշիկո, ինչո՞ւ գնացիր Թբիլիսի: Ինչո՞ւ չեկար Մոսկվա»
Ժիրինովսկին պահանջում է գործ հարուցել Ադրբեջանի նախկին դեսպանի հնչեցրած վիրավորանքներից հետո
Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին
Լուկաշենկոն դառնում է ՌԴ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ, այլապես կարժանանա Պինոչետի ճակատագրին․ Ժիրինովսկի
«26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ)
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...