Ռուսաստանը կարող է կորցնել հոկեյի 2023թ. աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքը
Ըստ ֆիննական Iltalehti պարբերականի, Շվեյցարիան հույս ունի հյուրընկալել Աշխարհի գավաթը, եթե Արբիտրաժային դատարանը (CAS) պահպանի 2019թ. դեկտեմբերի 9-ի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) որոշումը:
Հիշեցնենք, որ WADA-ի գործադիր կոմիտեն անցած տարվա վերջին զրկեց Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (RUSADA) համապատասխանության կարգավիճակից: Դրա պատճառով Ռուսաստանը կարող է կորցնել միջազգային մրցաշարեր անցկացնելու և դրանց կազմակերպման համար դիմելու իրավունքը:
«IIHF-ը, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի Աշխարհի գավաթի 2023թ. Ռուսաստանից Շվեյցարիա տեղափոխմանը: Բայց մինչ այժմ շատ քննարկումներ չեն եղել այս թեմայի վերաբերյալ», – ասել է IIHF- ի փոխնախագահ Կալերվո Կումմոլան:
2023թ. Աշխարհի գավաթը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում նոր մարզասրահում, որը նախատեսված է 23 հազար հանդիսականի համար: Ըստ աղբյուրի, սառցադաշըի կառուցումը ետ է մնում ժամանակացույցից, այնպես որ երաշխիք չկա, որ այն կկարողանա հյուընկալել աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ 2021թ. Աշխարհի գավաթը կանցկացվի Լատվիայում և Բելառուսում, իսկ 2022-ին՝ Ֆինլանդիայում: 2020թ. Աշխարհի գավաթը պետք է անցկացվեր Շվեյցարիայում, բայց մրցաշարը չեղարկվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում