Պենտագոնը վերացրել է կորոնավիրուսից բուժվածներին զորակոչելու արգելքը
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը վերացրել է կորոնավիրուսից բուժված ամերիկացիներին զորակոչելու արգելքը: Այս մասին, ինչպես փոխանցում է Stars and Stripes թերթը, հայտարարել է Պենտագոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մեթյու Դոնովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեղարկել եմ այն»,- ասել է Դոնովանը՝ նկատի ունենալով մայիսի 6-ի հրամանը կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացված նորակոչիկների վերաբերյալ: Նա նաեւ պարզաբանել է, որ հրամանագրի չեղարկումը կապված է հոսպիտալացման պատճառը մեկնաբանելու դժվարության հետ, որի կապակցությամբ մարդիկ, ովքեր հոսպիտալացվել են լուրջ բարդությունների պատճառով, կկարողանան դիմել ծառայության տարկետման համար:
«Հոսպիտալացում» հասկացությունը կարող է օգտագործվել այն դեպքերում, երբ բժիշկը գիշերը հիվանդին թողնում է հիվանդանոցում՝ նրան հետեւելու համար կամ երբ հիվանդը երեք շաբաթ գտնվում է մեդիկամենտոզային կոմայի մեջ,- բացատրել է Դոնովան:- Հետեւաբար, յուրաքանչյուր դեպք պետք է դիտարկել անհատապես»:
Դոնովանը հավելել է, որ զորակոչի արգելքը շարունակում է գործել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող կամ դրական արդյունքով կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնած քաղաքացիների համար:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...