Հակակորոնավիրուսային վակցինան հուլիսի վերջին կհայտնվի․ ՌԴ ԱՆ ղեկավար
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հակակորոնավիրուսային վակցինան հուլիսի վերջին կհայտնվի, տեղեկացնում է Gazeta-ն։
Նրա խոսքերով՝ ներկայում անցկացվում են շիճուկի մինչկլինիկական փորձարկումներ։ Մուրաշկոն նշել է, որ առաջին արդյունքները կհայտնվեն հուլիսին։ «Ամեն ինչ առայժմ ընթանում է գրաֆիկի համաձայն, առայժմ որեւէ խափանում չկա»,- հավելել է նախարարը։ Սրա հետ կապված՝ առողջապահության նախարարությունը կանխատեսում է, որ վակցինան շրջանառության մեջ կհայտնվի հուլիսի վերջին։
Չինաստանի իշխանությունները Ուհանում պնեւմոնիայի բռնկման մասին հայտարարել էին 2019թ․ դեկտեմբերի 31-ին։ Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակն է, որն առաջացնում է COVID-19։ Ավելի ուշ, մարտի 11-ին, ԱՀԿ-ն նոր կորոնավիրուսի բռնկումը ճանաչեց համավարակ։ Աշխարհում հայտնաբերվել է վարակման 5,1 մլն դեպք, Ռուսաստանում վարակվածների թիվը 317 000 է։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...