ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ներքին գործերի նախարարի, ոստիկանության և բանակի մի շարք բարձրաստիճան աշխատակիցների նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտումների, այդ թվում՝ ցուցարարների սպանությունների պատճառով:Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլիի գլխավորած ուժային կառույցը, մասնավորապես, անցած նոյեմբերին կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ՝ սպանելով առնվազն 23 անչափահասների:Պատժամիջոցների ցանկում են յոթ բարձրաստիճան պաշտոնյաներ և երեք կազմակերպություններ, որոնց Վաշինգտոնը մեղադրում է բռնությունների միջոցով այլախոհությունը ճնշելու համար: ԱՄՆ կառավարությունը կարգելափակի նրանց ամերիկյան հաշիվները, ինչպես նաև կարգելի Միացյալ Նահանգների քաղաքացիերին նրանց հետ որևէ գործնական հարաբերություններ ունենալ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...