«Բելառուսում համաճարակային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, բայց դեռևս ժամանակը չէ թուլանալու». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում համաճարակային իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, բայց դեռևս ժամանակը չէ թուլանալու: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ոչ մի դեպքում չթուլանալ: Պետք է ուղղորդել մեր բժիշկներին: Նրանք կեցցեն, Առողջապահության նախարարությունն էլ լավ է կազմակերպում աշխատանքը, և կարևորը դուք ուսումնասիրում եք ամենօրյա փորձը: Ցանկություն կա, որ դուք դիմանաք սրան: Ամենայն հավանականությամբ, մենք դեռևս վերջնականապես չենք հեռանա սրանից, ևս մեկ ամիս պետք է շարունակվի: Իհարկե ոչ նույն մակարդակով, մի փոքր ավելի հեշտ է դարձել, բայց` չթուլանալ»,-ասել է բելառուս առաջնորդը առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկի և նախագահի օգնական Ալեքսանդր Կոսինեցի հետ հանդիպման ժամանակ:
Բելառուսի նախագահի խոսքով՝ գոյություն ունեցող տվյալները վկայում են այն մասին, որ իրավիճակն աստիճանաբար բարելավվում է:
«Ես տեսնում եմ տեղեկատվությունը, հսկում եմ, բայց ոչ մի դեպքում պետք չէ թուլանալ: Պետք է մինչև վերջ անցնել այս ճանապարհը»,-ասել է Լուկաշենկոն:
Վերջին տվյալներով՝ Բելառուսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 33 371 դեպք, մահվան դեպքերի թիվը 185 է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...