Victoria’s Secret-ն ԱՄՆ-ում և Կանադայում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով շուրջ 250 խանութ կփակի
L Brands մայր ընկերությունը չորեքշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Կանադայի ամբողջ տարաքում կորոնավիրուսի հետևանքով վաճառքների կտրուկ անկման պատճառով ընդմիշտ կփակեն Victoria’s Secret-ի և PINK-ի 250 խանութ, գրում է Forbes-ը։
Victoria’s Secret-ը ԱՄՆ-ում և Կանադայում ունի 1091 խանութ, որոնցից 235-ը կփակվեն ԱՄՆ-ում, իսկ մնացածը՝ Կանադայում։
L Brands-ը, որին է պատկանում նաև օծանելիքների, նվերների, մարմնի և լոգանքի պարագաների Bath & Body Works խանութների ցանցը, հայտնել է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2020 թվականի առաջին եռամսյակում զուտ վաճառքը 37 տոկոսով նվազել է։
Victoria’s Secret-ի վաճառքների անկումն ավելին է՝ շուրջ 46 տոկոս՝ հասնելով 821,5 մլն դոլարի։
Ընդ որում` ընկերության գրեթե բոլոր խանութները կորոնավիրուսի պատճառով հարկադրված են եղել փակվել եռամսյակի վերջին շաբաթներին:
Բացի Victoria’s Secret -ի 250 խանութներից, L Brands-ը կփակի նաև Bath & Body Works-ի 50 խանութ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...