Լիբանանի վարչապետն ահազանգում է՝ երկրում պարենային լրջագույն ճգնաժամ է
Լիբանանի վարչապետն ահազանգում է երկրում պարենային լրջագույն ճգնաժամի մասին: «Բնակչությունը հացի խնդիր ունի», - գրել է Հասան Դիաբը The Washington Post-ում հրապարակած հոդվածում՝ նախազգուշացնելով երկրի պարենային անվտանգության ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին, որը, նրա խոսքով, առաջացել է համաճարակի պատճառով:
Մերձավորարևելյան երկրի առաջնորդը դիմել է Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը, հորդորելով հատուկ հիմնադրամ ստեղծել՝ տարածաշրջանի երկրներին օգնելու հաղթահարել լրջագույն ճգնաժամը: Հակառակ դեպքում, ինչպես նշում է վարչապետ Դիաբը, «սովը կհանգեցնի միգրացիոն նոր հոսքի դեպի Եվրոպա և է՛լ ավելի կապակայունացնի տարածաշրջանը»:
Լիբանանը ծանր կացության մեջ էր դեռևս մինչև կորոնավիրուսի համաճարակը: Անցած հոկտեմբերին երկրի ազգային տարադրամն արժեզկվել է ավելի քան կրկնակի, երկրում ամիսներ շարունակ արձանագրվում է աննախադեպ գնաճ, ավելանում է գործազուրկների թիվը:
Լիբանանի վարչապետի խոսքով՝ ներկրվող պարենամթերքի գինը վերջին ամիսներին գրեթե կրկնակի թանկացել է, իսկ Լիբանանում սննդամթերքի մեծ մասը հիմնականում ներկրվում է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...