«ԱՀԿ-ն անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակով». ԱՀԿ ներկայացուցիչ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անհանգստացած է Ռուսաստանում կորոնավիրուսային իրավիճակով, վտանգը դեռ չի անցել, հայտարարել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Վտանգը չի անցել, ռիսկը չի անցել, ԱՀԿ-ն շատ անհանգստացած է այս իրավիճակով, որովհետև իրավիճակը ծանր է, մարդիկ գտնվում են կարանտինում: Մենք դա հասկանում ենք»,-հայտարարել է Վույնովիչը:
Միևնույն ժամանակ Վույնովիչն ընդգծել է, որ ԱՀԿ-ն չի որոշում, թե երբ չեղարկվեն սահմանափակումները, այլ յուրաքանչյուր երկիր անհատապես` ելնելով մահացության ցուցանիշից և առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունից:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 317 554 դեպք, վարակման հետևանքով մահացել է 3099 մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...