Շվեդիան վերջին յոթ օրվա ընթացքում մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում
Շվեդիան արգելափակումների ամբողջական չեղարկումից հետո վերջին յոթ օրվա ընթացքում մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում, գրում է Daily Mail-ը։
Շվեդիայում մայիսի 13-20-ն ընկած ժամանակահատվածում մեկ միլիոն բնակչի հաշվով արձանագրվել է 6,08 մահ: Երկրում սահմանափակումների չեղարկումից հետո կտրուկ ավելացել է կորոնավիրուսի դեպքերի և մահացությունների թիվը։
Հաղորդվում է, որ մի շարք երկրների համեմատ, օրինակ՝ Միացյալ Թագավորություն (5,57), Բելգիա (4,28), ԱՄՆ (4,11), Իտալիա (2,97), Իսպանիա (2,62) և Ֆրանսիա (2,26), Շվեդիան աշխարհում մեկ շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի:
Շվեդիայի կորոնավիրուսի դեմ պայքարի ռազմավարությունը, որը հիմնականում հիմնված է սոցիալական հեռավորության և տարրական հիգիենայի վերաբերյալ կամավոր միջոցառումների վրա, շատերի կողմից քննադատության է արժանացել։
Սակայն երկրի իշխանությունների որդեգրած ռազմավարությունը, կարծես, մեղմել է տնտեսության հարվածը․ հիմնվելով այսպես կոչված «պատասխանատվության սկզբունքի» վրա՝ Շվեդիան այս ընթացքում չի փակել մինչև 16 տարեկան երեխաների համար դպրոցները, ինչպես նաև սրճարանները, բարերը, ռեստորանները և ձեռնարկությունները։



















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...