Իտալական մաֆիոզիները չունեւորների համար նախատեսված պետական նպաստներ են ստացել
Իտալական մաֆիոզիները ապօրինի կերպով ստացել են չունեւորների համար նախատեսված պետական նպաստներ՝ «քաղաքացիական եկամտի» ծրագրի շրաջանակներում։ Այս մասին, հղում կատարելով Ֆինանսական գվարդիային, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պարզվել է, որ իրավապահներին հայտնի կալաբրիական «Նդրանգետա» խմբավորման ավելի քան հարյուր անդամներ պետությունից ստացել են վճարումներ, որոնք նախատեսված են եղել չունեւորների եւ գործազուրկների համար: Գումարային չարագործնորը կարողացել են պետությունից ստանալ ավելի քան 516 000 եվրո: Մեկ ամսվա վճարման չափը կարող էր հասնել 780 եվրոյի:
Լրագրողների հետ զրույցում գերատեսչության ներկայացուցիչները ընդգծել են, որ հանցագործները նպաստներ են ստացել՝ «հասկանալով, որ բնակչության առավել խոցելի շերտերի աջակցության համար պետական սահմանափակ միջոցները իրականում անհրաժեշտ են նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքը ունեն»։ Ֆինգվարդիայում կարծում են, որ հատուկ նշանակություն այս գործը ստանում է կորոնավիրուսային ճգնաժամի լույսի ներքո, երբ պետական աջակցության համար դիմում են մեծ թվով մարդիկ։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...