Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը սպառնում է Աֆրիկայի առաջընթացին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի համավարակը սպառնում է աֆրիկյան առաջընթացին, եւ միլիոնավոր մարդիկ կարող են հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ:
Նա նշել է, որ մայրցամաքի երկրներն արագ արձագանքեցին ճգնաժամին, եւ այսօրվա դրությամբ գրանցված դեպքերի թիվը սպասվածից ցածր է: Բայց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, «շատ բան է մազից կախված», եւ կոչ է արել «միջազգային գործողություններ իրականացնել աֆրիկյան առողջապահական համակարգերի ամրապնդման, սննդի պաշարների պահպանման, ֆինանսական ճգնաժամի կանխարգելման, կրթությանն աջակցելու, աշխատատեղերը պաշտպանել, տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունները գոյատեւման համար»:
Համավարակի ավերիչ տնտեսական եւ սոցիալական հետևանքները վերացնելու համար, ըստ նրա, Աֆրիկային ավելի քան 200 միլիարդ դոլար է անհրաժեշտ:
Ըստ նրա՝ վերջին տարիներին Աֆրիկայում ուժեղ տնտեսական աճ էր գրանցվել, թվային հեղափոխությունը «տարածվել» էր մայրցամաքում, եւ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ:
Սակայն «Աֆրիկայում ապրանքների, զբոսաշրջության եւ դրամային փոխանցումների պահանջարկն արդեն նվազում է», եւ «առեւտրի գոտու բացումը հետաձգվել է»: Գլխավոր քարտուղարը նշել է, որ համավարակը «կսաստկացնի անհավասարությունը եւ կավելացնի սովը, թերսնումը եւ խոցելիությունը հիվանդությունների նկատմամբ»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...