«Ես դա դիտարկում եմ որպես պատվի նշան»․ Թրամփը խոսել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության բարձր ցուցանիշի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի վարակակիրների և մահացության թվի բարձր ցուցանիշներին՝ ստեղծված իրավիճակը «պատվի նշան» որակելով: Թրամփի խոսքով՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ թեստավորվում է անցկացնում, քան մնացած բոլոր երկրները, գրում է CNN-ը:
«Երբ դուք նշում եք, որ մեր երկիրն աշխարհում կորոնավիրուսի թվով առաջատար է, դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ում ավելի շատ թեստավորում է անցկացվում, քան ցանկացած այլ երկրում: Ես դա դիտարկում եմ որպես պատվի նշան։ Իսկապես, դա պատվի նշան է։ Սա մեծ հարգանքի տուրք է թեստավորմանը և այն աշխատանքին, որն արել են շատ մասնագետներ»,- հավելել է Թրամփը։
Բացի այդ, ԱՄՆ նախագահն անդրադարձել է դեպի Լատինական Ամերիկա ուղևորությունների արգելք սահմանելու հավանականությանը՝ նշելով.«Մենք քննարկում ենք այդ հարցը: Ես անհանգստանում եմ, չեմ ցանկանում, որ մարդիկ մեր երկիր գան ու վարակեն ամերիկացիներին։ Չեմ ցանկանում նաև, որ մենք վարակն այնտեղ փոխանցենք»:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1 570 583 դեպք, որոնցից 93 533-ը մահվան ելքով։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...