«Ոչ դիվանագիտական քայլ էր». Զուրաբիշվիլին Ուկրաինային քննադատել է Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելուց առաջ Թբիլիսիին չտեղեկացնելը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «ոչ դիվանագիտական քայլ» է որակել այն, որը Կիևը Թբիլիսիին չի տեղեկացրել հայրենիքում դատապարտված Միխեիլ Սաակաշվիլիի թեկնածությունը քաղաքական պաշտոնի համար քննարկելու մասին, գրում է netgazeti.ge կայքը:
«Զգուշացումն ու տեղեկացումը կարևոր են նվազագույնը նորմալ երկկողմ հարաբերությունների դեպքում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այդ հարաբերություններն արդեն լարված են եղել: Մեր արձագանքը շատ նորմալ էր, ես լավ գիտեմ դիվանագիտական լեզուն և հասկանում եմ, թե ինչ է կարելի, ինչը՝ ոչ: Մեր քայլը շատ չափավոր էր, նորմալ, ինչպես որ պետք է լիներ: Դեսպանին խորհրդատվության համար հետ կանչելը շատ բնական ընթացակարգ է»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 8-ին նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վրաստանի կառավարության որոշմամբ՝ Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն հետ է կանչվել Թբիլիսի: Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին հայտարարել էր, որ Վրաստանը չի նախատեսում խզել դիվանագիտական կապերն Ուկրաինայի հետ կամ վերանայել ռազմավարական գործընկերության հարցը, սակայն վրացական դատական համակարգի կողմից խուզարկվող և դատապարտված անձին Ուկրաինայում պաշտոնի նշանակումը հարցեր է առաջացնում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...