Մենք արժանացել ենք սրան. Նիդերլանդների վարչապետը հայտարարել է՝ հունիսի 1-ից ժամանցի վայրերի վերաբացման մասին
Նիդերլանդները կշարունակի կորոնավիրուսի պատճառով ձեռնարկված սահմանափակող միջոցառումների թուլացումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի վարչապետի հայտարարությանը:
Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտտեն երեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հունիսի 1-ից համապատասխան պայմանների ապահովման պարագայում կբացվեն սրճարանները, ռեստորանները, բարերը, թատրոններն ու կինոթատրոնները, ինչպես նաև թանգարանները:
Նրա խոսքով՝ վարակումների և հոսպիտալացումների թիվը նվազում է, «այդ պատճառով խստացված միջոցառումների թուլացումը շարունակվում է»: «Մենք արժանացել ենք սրան այն բանի շնորհիվ, որ հետևում ենք փորձագետների ցուցումներին»,- ընդգծել է նա,- «Միևնույն ժամանակ, մենք պետք է շարունակենք հետևել կանոններին, քանի որ գիտենք, որ վարակը կարող է կրկին սկսվել և արագ տարածվել»:
Րյուտտեն նաև ընդգծել է, որ հիմնական ցուցումները կմնան անփոփոխ՝ միմյանցից 1.5 մ հեռավորության պահպանում, ձեռքերի հաճախակի ախտահանում և այլն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...