18 մլն դոլար. Daily Mail-ը հրապարակել է Սասեքսների շքեղ առանձնատան լուսանկարները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլն ապրում են Բևեռլի Հիլզում գտվող 18 միլիոն դոլար արժողությամբ շքեղ առանձնատանը, որը պատկանում է հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Թայլեր Փերիին:
Daily Mail-ը ներկայացնում է առանձնատան լուսանկարները, որոնք տարբեր տարիներին հրապարակել է Թայլեր Փերին։ Լուսանկարներում ցուցադրվում են առանձնատան սենյակներից մի քանիսը՝ ընդարձակ խոհանոցը, մանկական սենյակը և շքեղ ճաշասենյակը։
Հայտնի է, որ թագավորական զույգը և նրանց 1-ամյա որդին՝ Արչին, 18 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են տեղափոխվել մարտի վերջին։ Հայտնի չէ՝ արդյոք 35-ամյա Հարին և 38-ամյա Մեգանը վարձակալել են Փերիի առանձնատունը, թե այնտեղ իջևանել են որպես ժամանակավոր հյուրեր։
Ըստ աղբյուրի՝ շքեղ առանձնատունն ունի 8 ննջասենյակ, 12 լոգասենյակ, լողավազան և գտնվում է բլրի գագաթին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...