ԱՄՀ-ն Հայաստանին 280 մլն դոլար է հատկացրել COVID-19-ի դեմ պայքարի համար
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանին 280 մլն դոլար հատկացնելու մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հայտնել են հիմնադրամից, փոխանցում է «Պրայմը»:
«ԱՄՀ գործադիր խորհրդի որոշումը նախատեսում է Հայաստանին անհապաղ հատկացնել 280 մլն ԱՄՆ դոլար»,- նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:
Հիմնադրամից հավելել են, որ «(այս ֆինանսավորմանը) հասանելիությունը իշխանություններին կօգնի կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ ռեսուրսներ կտրամադրի COVID-19 համավարակի անհետաձգելի սոցիալական եւ տնտեսական հետեւանքների լուծման համար»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել էր COVID-19 նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի բռնկման մասին: ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման ավելի քան 4,5 մլն դեպք, մահացել է 307 հազարից ավելի մարդ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...