Իսպանիան օտարերկրացի զբոսաշրջիկներին կընդունի հունիսի վերջից
Իսպանիան պատրաստվում է օտարերկրացի զբոսաշրջիկներին հունիսի վերջից ընդունել, հայտարարել է տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը, գրում է ria.ru-ն։
Ներկայում Իսպանիայում օտարերկրացիների մուտքի համար խիստ սահմանափակումներ են գործում․ երկիր կարող են այցելել միայն նրանք, ովքեր ֆորսմաժորային իրավիճակում են, ինչպես նաև սահմանամերձ շրջանների դիվանագետներն ու աշխատողները։ Արտերկրից ժամանածների համար 14-օրյա կարանտին է գործում։
Ուրբաթ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Արանչա Գոնսալես Լայան հայտարարել է, որ իշխանությունները գիտակցում են զբոսաշրջության նշանակությունը երկրի տնտեսության համար և ձգտում են հնարավորինս շուտ ընդունել զբոսաշրջիկներին՝ հսկողության տակ վերցնելով կորոնավիրուսի տարածումը:
«Մեզ շատ է մտահոգում այն հատվածը, որը կարևոր է մեր երկրի և որոշ ինքնավար համայնքների համար։ Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ օտարերկրացիները գան, քանի դեռ իսպանացիները գտնվում են կարանտինի մեջ: Հունիսի վերջից կսկսենք զբոսաշրջային գործունեությունը։ Հուսով եմ, որ այդպես կլինի։ Եթե կարանտինային միջոցառումների վերացումը լավ ընթանա, մենք կարող ենք Իսպանիան գրավիչ դարձնել սանիտարական տեսանկյունից»,-ընդգծել է նախարարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև «զբոսաշրջությունը խթանել հատկապես կղզիներում, որտեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքն ու համաճարակաբանական լավ իրադրություն է»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...