ԱՀԿ-ի տապալումը շատ կյանքեր արժեցավ․ ԱՄՆ
ԱՄՆ-ը քննադատել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ կորոնավիրուսի համավարակին նրա արձագանքի համար՝ հայտարարելով, որ կազմակերպությանը չի հաջողվել տեղեկատվություն ստանալ վիրուսի մասին, երբ աշխարհին այն անհրաժեշտ էր։ «Այդ տապալումը շատ կյանքեր արժեցավ»,- Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկօրյա վիրտուալ հանդիպման առաջին օրը հայտարարել է առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը։
«Այդ բռնկումը թաքցնելու ակնհայտ փորձի ժամանակ առնվազն մեկ անդամ-պետություն խախտել է թափանցիկության իր պարտավորությունները, ինչը հանգեցրել է հսկայական կորուստների ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ազարը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Չինաստանին։ «Մենք տեսանք, որ ԱՀԿ-ն տապալվել է տեղեկատվության փոխանակման եւ թափանցիկության իր հիմնական առաքելության մեջ։ Դա երբեք չպետք է կրկնվի»,- հավելել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...