«Ռոսպոտրեբնադզոր»-ը նոր առաջարկություններ է հրապարակել չվերթների կազմակերպման վերաբերյալ
«Ռոսպոտրեբնադզոր»-ը նոր առաջարկություններ է հրապարակել օդային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ Ռուսաստանի մարզերի միջեի օդային հաղորդակցության աստիճանական վերսկսման համար, փոխանցում է «Մեդուզա»-ն:
Գերատեսչությունն ավիաընկերություններին առաջարկել է «առաջնորդվել սոցիալական հեռավորության սկզբունքով»: Մասնավորապես, դա նշանակում է, որ չվերթի համար կարելի է վաճառել տեղերի ընդհանուր թվի տոմսերի 50 տոկոսից ոչ ավելին: Բացի այդ, ուղեւորները պետք է նստած լինեն այնպես, որպեսզի միմյանց կողքին չգտնվեն: Ուղեւորները եւ անձնակազմը պետք է ապահովված լինեն դիմակներով, ձեռնոցներով եւ հակասեպտիկներով: Թռիչքից առաջ պետք է ստուգվի նրանց ջերմաստիճանը:
Ավելի վաղ «Ռոսավիացիա»-ն նաեւ առաջարկում էր արգելել տեղաշարժն օդանավի սրահում թռիչքի ժամանակ՝ զուգարան այցելելուց բացի:
Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտի վերջից դադարեցվել են կանոնավոր եւ չարտերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ: Ներքին ավիահաղորդակցությունը պաշտոնապես սահմանափակված չէր, բայց ցածր պահանջարկի պատճառով ընկերություններն իրենք էին կրճատել այն: Ապրիլին ռուսական ավիաընկերությունների ուղեւորահոսքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել էր 91.8 տոկոսով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...