Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը բացվել է հավատացյալների համար
Կաթոլիկ աշխարհի գլխավոր տաճարը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, բացվել է հավատացյալների եւ ուխտագնացների համար, հայտնում է ANSA-ն:
Գործակալությունը հստակեցնում է, որ մարտի 10-ից այն այցելությունների համար փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Կարանտինի շրջանում այնտեղ անցկացվել են միայն մի քանի զատկի պատարագներ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գլխավորությամբ եւ ընդամենը մի քանի մարդու մասնակցությամբ: Այնտեղ ամեն օր աղոթել է Վատիկանից միանձնուհիների ոչ մեծ խումբ:
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոսն աղոթել է Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի գերեզմանի մոտ, որը սրբադասվել էր 2014 թվականին՝ նրա 100-ամյա տարեդարձի առիթով:
Տաճար մուտքը կարգավորվելու է վատիկանյան ժանդարմերիայի աշխատակիցների եւ Մալթայի օրդենի կամավորների կողմից: Բոլոր այցելուներին հանձնարարվել է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...