ՄԱԿ-ը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 1 միլիոն դոլար է հատկացրել
Վրաստանը ներառվել է առաջին 46 երկրների ցանկում, որոնք ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից ֆինանսական աջակցություն կստանան խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Մայիսի 15-ին հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում ՄԱԿ-ի մասնաճյուղերին` առողջապահության ոլորտում ճգնաժամին արձագանքելու և խոցելի խմբերին համավարակի սոցալ-տնտեսական հետևանքներից ազատելու համար:
«Այսօր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով մեր հիմնական նպատակն է փրկել մեր քաղաքացիների կյանքը, դադարեցնել վիրուսի տարածումը և հաղթահարել դրա տնտեսական հետևանքներն ու վերականգնել կայուն տնտեսությունը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը համաճարակի հաղթահարման և հետճգնաժամային զարգացման խթանման գործում», -հայտարարել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին:
«Օգնություն Վրաստանի կառավարությանը և տեղի համայնքներին համավարակի հետևանքները մեղմելու համար» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...