«Համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվությունը տարածում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները»
Եվրահանձնաժողովի տվյալներով` կորոնավիրուսի վերաբերյալ որոշ դավադրական տեսությունների տարածմանը նպաստում են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները, այս մասին հայտարարել է Եվրամիության (ԵՄ) դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն գերմանական Bild am Sonntag թերթի հետ զրույցում:
«Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնական և պետական աջակցություն վայելող տարբեր լրատվամիջոցներ, այսինքն` Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներն ու ռուսաստանյան պետական լրատվամիջոցները շարունակում են դավադրական տեսություններ և ապատեղեկատվություն տարածել Եվրամիության և հարևանների շրջանում»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը:
Ռուսաստանի գլխավորած տեղեկատվական արշավի մասին եվրոպական դաշինքը խոսել էր դեռևս մարտին՝ փաստելով, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությամբ փորձում են խարխլել արևմտյան երկրներում հանրային վստահությունը, խուճապ առաջացնել, կասկածի տակ դնել եվրոպական առողջապահական համակարգը: Նպատակը, ինչպես նշում են ԵՄ փորձագետները, համաճարակին Եվրամիության արձագանքը թերագնահատելն է, ինչպես նաև կորոնավիրուսի վարակի ծագման հարցում խառնաշփոթ առաջացնելը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...