«Նա անիրազեկ նախագահ էր»․ Թրամփը պատասխանել է Օբամայի քննադատությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, ի պատասխան նախկին նախագահ Բարաք Օբամայի կորոնավիրուսի դեմ պայքարի քննադատությանը, վերջինիս մեղադրել է անիրազեկ լինելու համար, գրում է The Guardian-ը։
«Լսե՛ք, նա անիրազեկ նախագահ էր, միայն դա կարող եմ ասել: Չափազանց անիրազեկ», - ասել է Թրամփը Սպիտակ տանն ունեցած ելույթի ժամանակ։
Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը Օբամայի վրա «հարձակումները» շարունակել է Twitter-ում։
«Օբամայի վարչակազմն ԱՄՆ պատմության մեջ ամենակոռումպացվածներից ու անիրազեկներից մեկն էր»,-գրել Է Թրամփը։
Ավելի վաղ նախկին նախագահ Օբաման դպրոցների ավարտական դասարանի աշակերտների առաջ ունեցած ելույթի ժամանակ համավարակի դեմ պայքարի համար խիստ քննադատության է հայտնել ներկայիս իշխանություններին: Նա հայտարարել է, որ մարդիկ, որոնց վրա լուրջ պատասխանատվություն է դրված, «նրանցից շատերը նույնիսկ չեն ձևացնում, որ պատասխանատու են տեղի ունեցողի համար»։
Մասնավորապես, նախկին նախագահը դատապարտել էր ամերիկացի քաղաքական գործիչների այնպիսի սկզբունքները, ինչպիսին են այսրոպեական շահը, անտարբերությունը նրանց նկատմամբ, ովքեր դա չեն կիսում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...